25.04.2014|
11:43
Անիի խանութները սովորաբար մանր էին և կոչվում էին «կուղպակ» (այստեղից էլ` կրպակ բառը): Կային նաև «քարտուն» խանութներ, որոնք ունեին քարակերտ դարակներ` ապրանքները դասավորելու համար: «Քարտունները» երբեմն երկհարկանի էին, առաջին հարկը ծառայում էր իբրև նկուղ, ապրանքների պահեստարան, իսկ երկրորդը` վաճառելու համար: